Նորություններ և իրադարձություններ

Աբովյան քաղաքում բացվեց «Զիգզագ Անտենա» նոր վաճառասրահ
2018թ. դեկտեմբերի 14-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-1/2 հասցեում տեղի ունեցավ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահի պաշտոնական բացումը։ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ մասնագիտացված վաճառասրահներում ներկայացված է բարձրորակ սմարթֆոնների և ժամանակակից գաջեթների լայն տեսականի: Նոր վաճառասրահը առանձնանում է իր ձևաչափով նախորդներից. այստեղ ներկայացված են ոչ միայն մոբայլ և IT սարքավորումներ, այլ նաև հեռուստացույցներ և հարակից պարագաներ:
Զիգզագ ընկերությունը հաճախորդներին ներկայացնում է գնումներ կատարելու նոր առավել հարմար լուծումներ. յուրաքանչյուր գնորդ կարող է տեղում փորձարկել իրեն հետաքրքրող մոդելը՝ միևնույն ժամանակ ստանալով մասնագիտական խորհրդատվություն վաճառասրահում ներկայացված ապրանքատեսականու համար:
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահներում ներկայացված են Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic եւ այլ հանրաճանաչ ապրանքանիշների մոդելներ:

Զիգզագ ընկերությունը սկսում է նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելների նախավաճառք Հայաստանում, վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից
Սեպտեմբերի 21-ից մեր հաճախորդները կկարողանան նախապես պատվիրել նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելները։ Այս աշնան ամենասպասված մոդելների վաճառքը կմեկնարկի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Առաջին անգամ Apple ապրանքանիշի նոր մոդելները՝ iPhone Xs- ը եւ iPhone Xs Max- ը, հասանելի կլինեն հայ գնորդներին պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց, «երկրորդ ալիքի» մյուս մշտական մասնակիցների հետ մեկտեղ։
Հայաստանն առաջին անգամ հայտնվեց Apple ընկերության նոր մոդելների վաճառքի մեկնարկի «երկրորդ ալիքի» ցուցակում։ Դա նշանակում է, որ վաճառքի մեկնարկից մեկ շաբաթ անց նոր մոդելները կլինեն Հայաստանում, և մեր գնորդները կստանան դրանք ձեռք բերելու ունիկալ հնարավորություն։ Այժմ iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել Apple ապրանքանիշի ՀՀ տարածքում ավտորիզացված ներկայացուցիչներից և հարկ չի լինի օգտվել ոչ պաշտոնական աղբյուրներից նոր մոդելների գնման «ավանդական» տարբերակից։
Ձեռք բերելով նոր սմարթֆոնները ՀՀ տարածքում ավտորիզացված վաճառասրահներից, որոնցից մեկը Զիգզագ ընկերությունն է, Apple-ի երկրպագուները կարող են ստանալ պաշտոնական երաշխիք։
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մինչև սեպտեմբերի 30-ը գործելու են արտոնյալ պայմաններ iPhone Xs և iPhone Xs Max մոդելների ապառիկ վաճառքի համար՝ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում։ Ապառիկը ձևակերպվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով:

ԿՈՄԻՏԱՍ 58 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ» ՆՈՐ ՎԱՃԱՌԱՍՐԱՀԸ
2018թ. հունիսի 23-ին Կոմիտաս 58 հասցեում տեղի ունեցավ «Զիգզագ Անտենա» նոր վաճառասրահի պաշտոնական բացումը: Բացելով ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահների ցանցը՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունն իր առջև նպատակ է դրել ստեղծելու նոր ձևաչափ՝ մասնագիտացված հարթակներում բարձրորակ սմարթֆոնների և ժամանակակից գաջեթների լայն տեսականի ներկայացնելու համար:
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառասրահներում ներկայացված է տասնյակ հանրաճանաչ բրենդների սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների, ինչպես նաև հարակից աքսեսուարների լայն տեսականի: Մոդելները ցուցադրված են հաճախորդի համար հասանելի և հարմար եղանակով. յուրաքանչյուր գնորդ հնարավորություն ունի ձեռքը վերցնել իրեն հետաքրքրող մոդելն ու, ցանկության դեպքում, տեղում փորձարկել այն:
Վաճառասրահներում գործում է մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic և այլ հանրաճանաչ ապրանքանիշների ներկայացված ապրանքատեսականու համար:

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցը համալրվեց ևս երկու վաճառակետով
Դեկտեմբեր ամսին բացվեցին ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի ևս երկու վաճառակետեր՝ Թումանյան 19 հասցեում և Մետրոնոմ Առևտրի Կենտրոնում (Իսահակյան 22/10):ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցը ներկայացնում է հանրաճանաչ բրենդերի բջջային հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր, աքսեսուարներ և գաջեթներ:
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառակետերում Դուք կստանաք բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Sony, Lenovo, LG, Huawei, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic ապրանքանիշերի ներկայացված տեսականուց ընտրություն կատարելու համար:
Հրավիրում ենք գնումների Զիգզագ Անտենա վաճառակետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում`
• Տաշիր Սթրիթ առևտրի կենտրոն,
• Դալմա Գարդեն Մոլ,
• Մետրոնոմ Առևտրի Կենտրոն
• Թումանյան 19

Հոկտեմբերի 29-ին Զիգզագը բացեց իր թվով երկրորդ ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐԸ` արդեն նաև Երևան Մոլ զվարճա-առևտրային համալիրում:
Ինչպես առաջին, այնպես էլ այս Մեգասթորը նախագծվել է իտալացի ճարտարապետների և դիզայներների կողմից՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Նորաբաց Մեգասթորում Զիգզագը ներկայանում է ինչպես հանրահայտ ապրանքանիշերի ավանդական կենցաղային, էլեկտրոնային և մոբայլ տեխնիկայով՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, այնպես էլ նոր՝ հետաքրիր ու բազմազան ապրանքատեսականիով:
Դրանց թվում են մեզանում հայտնի և նոր ներկայացվող բրենդերի կենցաղային, լայն սպառման ապրանքներ, տնային տնտեսության համար անհրաժեշտ պարագաներ, խոհանոցային օգտակար մանրուքներ, նորածինների խնամքի և նրանց մայրիկների համար նախատեսված ապրանքներ, ամենօրյա օգտագործման համար պիտանի աքսեսուարներ, նվերների հետաքրքիր ընտրանի, նորաոճ իտալական սպասքի տեսականի և այլ նորույթներ, որոնք Ձեզ հաճելիորեն կզարմացնեն:
Նորաբաց Մեգասթորն արդեն հասցրել է հյուրընկալել հազարավոր այցելուների, ովքեր կատարեցին շահավետ գնումներ Զիգզագ Մեգասթորի բացման առթիվ հայտարարված Էքստրա Առաջարկ ակցիայի շրջանակներում` հոկտեմբերի 29, 30 և 31-ին:
Զիգզագը սիրով հրավիրում է գնումների այսուհետ նաև Երևան Մոլում գործող Զիգզագ Մեգասթոր:

Մայիսի 20-ին ԶԻԳԶԱԳԻ Չարենց 24 վաճառասրահը վերաբացվեց:
Մայիսի 20-ին ԶԻԳԶԱԳԻ Չարենց 24 վաճառասրահը վերաբացվեց: ԶԻԳԶԱԳԸ հյուրընկալեց հարյուրավոր այցելուներ, ովքեր եկել էին տեսնելու վերաբացված վաճառասրահը: Ամբողջովին ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ Չարենց 24 վաճառասրահը նորովի ներկայացավ իր հաճախորդներին: Նրանցից շատ շատերը նաև օգտվեցին վերաբացման առիթով նախապես հայտարարված ԷՔՍՏՐԱ ԳՆԱՅԻՆ առաջարկներից:
Միջազգային չափանիշներին համապատասխան ևս մեկ առևտրային հարթակում ԶԻԳԶԱԳԸ հանդես է գալու նոր բրենդերով և ապրանքատեսակներով: Այստեղ հաճախորդները կգտնեն տեխնիկայի նորույթներ, կենցաղային հետաքրքիր ապրանքներ, օգտակար մանրուքներ և յուրատեսակ նվերներ:
Զիգզագն, ինչպես միշտ, առաջարկում է իր հաճախորդներին որակյալ տեխնիկա` նախատեսված տարիների համար:

Բացվել է ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի երկրորդ վաճառակետը՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում։
Հարգելի հաճախորդներ,Այսօր բացվեց ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի Մոբայլ և IT սարքերի մասնագիտացված երկրորդ վաճառակետը՝ «Տաշիր Սթրիթ» նորաբաց առևտրի կենտրոնում։
ԶԻԳԶԱԳԸ ընկերությունը ստեղծել է նոր ձևաչափ՝ արձագանքելով շուկայի պահանջարկին, և մասնագիտացված փոքր հարթակներում ներկայացնում է Apple, Samsung, Sony, Lenovo, LG , Huawei և այլ հանրահայտ բրենդերի բարձրորակ և տրենդային հեռահաղորդակցման սարքեր և ժամանակակից գաջեթներ:
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառակետերում Դուք կգտնեք սիրված ապրանքանիշերի սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր, հարակից աքսեսուարներ և կստանաք բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն։
ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցը առանձնանում է շուկայում մոբայլ և IT տեխնիկայի շահավետ գնային առաջարկներով և ապառիկ գնումների բազմատեսակ հնարավորություններով:
Հրավիրում ենք գնումների ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառակետեր՝ Հյուսիսային պողոտա, «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն և «Դալմա Գարդեն Մոլ» առևտրազվարճային կենտրոն:

ՆՈՐՈՒՅԹ. Nikon-ը պաշտոնապես արդեն ԶԻԳԶԱԳՈՒՄ!
ԶԻԳԶԱԳԻ վաճառասրահներում այսուհետ կարող եք ձեռք բերել NIKON ապրանքանիշի նորարար և որակյալ թվային ֆոտոխցիկները։ Nikon ապրանքանիշի օպտիկական, ֆոտո և վիդեո սարքավորումները աչքի են ընկնում իրենց բարձր որակով և ժամանակին զուգահեռ իրականացվող տեխնոլոգիական առաջընթացով։
Nikon. Եղի՛ր լուսանկարի կենտրոնում:

ՆՈՐՈՒՅԹ․ Endever ապրանքանիշի նորարար տեխնիկան՝ արդեն ԶԻԳԶԱԳՈՒՄ!
ԶԻԳԶԱԳԻ վաճառասրահներում այժմ կարող եք գտնել Endever ապրանքանիշի այս կոմպակտ խոհանոցային սարքը, որը հնարավորություն է տալիս նորարար տեխնոլոգիաներով պատրաստել ձվածեղ, ռոլլեր, հոթ-դոգ և մի շարք այլ բազմատեսակ ուտելիքներ ընդամենը մի քանի րոպեում։ Իսկ եթե ցանկանում եք զարմացնել Ձեր փոքրիկներին հետաքրքիր նախաճաշով, ապա այս սարքը կդառնա Ձեր լավագույն օգնականը։Սարքն իր ուղղահայաց կառուցվածքի և կոմպակտ չափսերի շնորհիվ շատ հեշտ է օգտագործման և պահուստավորման համար։
Շտապեք Զիգզագ՝ առաջինը ձեռք բերելու այս յուրահատուկ սարքը։

ՆՈՐՈՒՅԹ․ Endever ապրանքանիշի նոր էլեկտրական գրիլը՝ ԶԻԳԶԱԳՈՒՄ!
ԶԻԳԶԱԳԸ ներկայացնում է Endever ապրանքանիշի նոր՝ կերամիկական ծածկույթով Skyline DPG-27 էլեկտրական գրիլը։ Այս սարքի միջոցով կարող եք պատրաստել տարատեսակ ուտեստներ ինչպես կաթսայի մեջ, այնպես էլ հենց սալիկի կամ գրիլի համար նախատեսված ցանցի վրա։Գրիլն իր մեջ պարունակում է մի քանի խոհանոցային սարքերի գործառույթներ, ինչը կհեշտացնի տարատեսակ առողջ և համեղ ուտելիքների պատրաստման գործընթացը։
Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ՆՈՐՈՒՅԹ. Sony Android հեռուստացույցը` ԶԻԳԶԱԳ-ում
ՆՈՐՈՒՅԹ! SONY-ն ANDROID TV-ով! ԶԻԳԶԱԳ-ը ներկայացնում է SONY BRAVIA հեռուստացույցների նոր մոդելային շարքը` ANDROID 5.0 օպերացիոն համակարգով:
Այժմ ֆիլմ դիտելը, սարքեր միացնելը և անհրաժեշտ տեղեկություններ գտնելը դարձել է անհամեմատ ավելի արագ և դյուրին:
Վայելեք Ձեր սիրելի խաղերն ու ծրագրերը Android համակարգով` անմիջապես Ձեր հեռուստացույցի մեծ էկրանին:
Դիտեք հեռուստացույցը նորովի՝ բացահայտեք աշխարհը Sony-ի Android TV-ով!
Շտապեք ԶԻԳԶԱԳ` համատեղելու հարմարավետությունն ու նորարարությունը:

ՆՈՐՈՒՅԹ. Panasonic MJ-L500 հյութաքամիչը ԶԻԳԶԱԳ-ում
ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներից այժմ արդեն կարող եք ձեռք բերել նոր Panasonic MJ-L500 մոդելի հյութաքամիչ սարքը:Դանդաղ քամելու ֆունկցիայի շնորհիվ վերջինս հնարավորություն է տալիս պահպանել առավելագույն քանակությամբ վիտամիններ, որոնք առկա են մրգերի և բանջարեղենների մեջ: Չժանգոտվող պողպատից պատրաստված պտուտակային քամիչը Ձեզ հնարավորություն կտա քամել ոչ միայն փափուկ, այլև պինդ և սառեցված մթերքներ:
MJ-L500 հյութաքամիչը հեշտությամբ կբավարարի Ձեր յուրաքանչյուր քմահաճույքը` առավելագույնս հոգ տանելով Ձեր առողջության մասին!
Շտապե՛ք ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներ` շահավետ և որակյալ գնումներ կատարելու:

ՆՈՐՈՒՅԹ. MyKronoz շվեյցարական ապրանքանիշը ԶԻԳԶԱԳ-ում
Այժմ ԶԻԳԶԱԳ վաճառասրահներից կարող եք ձեռքր բերել MyKronoz շվեյցարական ապրանքանիշի նորաձև Smartwatch-երը։ Նորագույն տեխնոլոգիաներ՝ ինովացիոն դիզայն և սենսորային էկրան․ Smartwatch-երը համատեղելի են ցանկացած սմարթֆոնի հետ, թույլ են տալիս հեռավորության վրա պատասխանել հեռախոսազանգերի, հետևել Ձեր օրվա ակտիվությանն ու քնի որակին։ Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ՆՈՐՈՒՅԹ. Պաշտոնական iPhone 6-ը ԶԻԳԶԱԳ-ում
Այժմ ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներից կարող եք ձեռք բերել պաշտոնական iPhone 6-ը։ iPhone 6-ի առավելությունը միայն չափը չէ: Այն ավելի մեծ է, միևնույն ժամանակ` զգալիորեն բարակ: Ավելի հզոր լինելու հետ մեկտեղ նաև արդյունավետ է: Նուրբ մետաղյա մակերեսը սահուն կերպով վերածվում է ապակե Retina HD էկրանի` այդպիսով ամբողջացնելով դիզայնի նորարարական կոնցեպտը: Վերջինիս մեջ կատարյալ կերպով միավորվում են ծրագրային և տեխնիկական պարամետրերը` ստեղծելով iPhone-ների նոր սերունդ, որը մեկ քայլ առաջ է բոլորից:
Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ․ Կայացավ 7 հեծանիվի երրորդ խաղարկությունը
Շնորհավորում ենք «Գերմանական և Ճապոնական ապրանքանիշերի օրեր Զիգզագում» ակցիայի շրջանակներում հեծանիվների խաղարկության հաջողակներին։ Ձեզ ենք ներկայացնում 18.05.2015թ․ կայացած խաղարկության շահող կտրոնների համարները և շահած հեծանիվները.
կտրոն 0552` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0622` հեծանիվ Trek 820 16 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0651` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0680` հեծանիվ Trek 820 19.5 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 1606` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 1296` հեծանիվ Trek 820 16 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 1162` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
Ձեզ ենք ներկայացնում 11.05.2015թ․ կայացած խաղարկության շահող կտրոնների համարները և շահած հեծանիվները.
կտրոն 0957` հեծանիվ Trek 820 13 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0430` հեծանիվ Trek 820 19.5 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0959` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0222` հեծանիվ Trek 820 13 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0606` հեծանիվ Trek 820 21 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0236` հեծանիվ Trek 820 19.5 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0915` հեծանիվ Trek 820 21 BK-RD, գույնը՝ սև
Ձեզ ենք ներկայացնում 04․05․2015թ․-ին կայացած խաղարկության շահող կտրոնների համարները և շահած հեծանիվները.
կտրոն 0115` հեծանիվ Trek 820 21 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0258` հեծանիվ Trek 3500 D 18 RD, գույնը՝ կարմիր
կտրոն 0337` հեծանիվ Trek 820 19.5 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0014` հեծանիվ Trek 3500 D 19.5 GN, գույնը՝ կանաչ
կտրոն 0110` հեծանիվ Trek 820 18 BK-RD, գույնը՝ սև
կտրոն 0188` հեծանիվ Trek 3500 D 19.5 RD, գույնը՝ կարմիր
կտրոն 0274` հեծանիվ Trek 820 13 BK-RD, գույնը՝ սև
Շտապեք Դուք էլ լինել հաջողակ․ ձեռք բերեք համաշխարհային առաջատարների բարձրորակ տեխնիկան մինչև 15%-ով ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ և մասնակցեք 7 հեծանիվի ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ։
Համեցեք ԶԻԳԶԱԳ` շահավետ գնումներ կատարելու:

ՆՈՐՈՒՅԹ. iPad Air 2-ը և iPad mini 3-ը ԶԻԳԶԱԳ-ում
Այժմ ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներից կարող եք ձեռք բերել iPad Air 2-ը և iPad mini 3-ը: iPad Air 2-ը ամենաբարակ, ֆունկցիոնալ և ունիվերսալ iPad-ն է պատմության մեջ: Այն հագեցած է բազում նորագույն տեխնոլոգիաներով, այդ թվում` Touch ID մատնահետքերի հատուկ սենսորային համակարգով:iPad mini-ն հագեցած է այնպիսի նորագույն տեխնոլոգիաներով, ինչպիսին են Touch ID մատնահետքերի հատուկ սենսորային համակարգը և Retina էկրանը: Այժմ iPad mini-ն նաև ոսկեգույն է:
Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ՆՈՐՈՒՅԹ. SVEN ապրանքանիշը ԶԻԳԶԱԳ-ում
ՆՈՐՈՒՅԹ։ Այժմ արդեն ԶԻԶԳԱԳ-ի վաճառասրահներից կարող եք ձեռք բերել հայտնի SVEN ապրանքանիշի արտադրանքը` համակարգչային պարագաներ, ականջակալներ, վեբ-տեսախցիկներ և այլ աքսեսուարներ:1991թ.-ից SVEN ապրանքանիշի ներքո թողարկվում է աշխատանքի և հանգստի համար նախատեսված տեխնիկայի լայն տեսականի: Ապրանքանիշը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրներում և ստացել է 100-ից ավելի պարգևներ առաջատար էքսպերտների կողմից:
Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

Տեղեկատվական կենտրոն Panasonic
Panasonic-ը և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունը ներկայացնում են ԹԵԺ ԳԻԾ, որն անվճար գործում է ՀՀ ողջ տարածքում: Panasonic ապրանքանիշի տեխնիկայի վերաբերյալ ցանկացած հարցով կարող եք զանգահարել 080001005 հեռախոսահամարով և ստանալ մասնագետների անվճար խորհրդատվությունը:ԶԻԳԶԱԳ-ի Սպասարկման կենտրոն` Չարենցի 25
Աշխատանքային ռեժիմը` երկուշաբթի-շաբաթ, ժամը 10:00-19:00
Հասցեն համացանցում`www.panasonic.com
Էլ. փոստի հասցեն` info@panasonic.ua

ՆՈՐՈՒՅԹ. Timberk ապրանքանիշը ԶԻԳԶԱԳ-ում
Վայելեք զով ամառ ԶԻԳԶԱԳ-ի հետ: Այժմ մեր վաճառասրահներից կարող եք ձեռք բերել շվեդական Timberk ապրանքանիշի օդորակիչները: Ներկայումս Timberk-ը կլիմատիկ տեխնիկայի շուկայում ճանաչված և առաջատար արտադրողներից մեկն է: Համեցեք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

Ամփոփվեցին ինտերիեր-դիզայնի մրցույթի արդյունքները
Մայիսի 16-ին ամփոփվեցին «Զիգզագ», «Ամերիաբանկ» և Սամսունգ ընկերությունների կողմից հայտարարված «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքները, և տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը:Ս.թ. մարտի 28-ից հայտարարված մրցույթի արդյունքում առաջին մրցանակը Ամերիաբանկի կողմից շնորհվեց «Բազա» ստուդիային, իսկ երկրորդ մրցանակը, «Զիգզագ» և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ, շնորհվեց Յանա Մաթևոսյանին, ում առաջարկած լուծումները Զիգզագի վաճառասրահներում Սամսունգ ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնի վերաբերյալ համապատասխանում էին ներկայացված ուղեցույցի պահանջներին:
Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

ԴԻՊՈՒԿ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՇՔԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
2014թ. հունիսի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ` ԶԻԳԶԱԳ-ում մեկնարկել էր ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆԸ: Մայիսի 15-ից` կատարելով 10,000 դրամից ավելի գնում և մեկ դիպուկ հարված դարպասին հե՛նց ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահում, հնարավորություն էր ընձեռնվում ստանալ գնման գումարի 50%-ը՝ ԶՒԳԶԱԳ-ի նվեր-քարտով: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին:

Փոքր չափից ՄԵԾ ՁԵՎԱՉԱՓ
Հարգելի՛ բարեկամներԶԻԳԶԱԳ ընկերությունը, շարունակելով ներմուծել էլեկտրատեխնիկայի վաճառքի համաշխարհային տենդենցները Հայաստան, իրականացնում է իր վաճառասրահների Նոր Ձևաչափի անցման ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում ԶԻԳԶԱԳ ընկերությունը դադարեցնում է շուրջ 15 տարի հաջողությամբ իրականացրած գործունեությունը Աբովյան 22 հասցեի վաճառասրահում: Այս վաճառասրահը շատ սիրված էր և ուներ իր մշտական այցելուները, անկախ նրանից, որ հետագա տարիներին բացվեցին ԶԻԳԶԱԳ-ի այլ, ավելի նոր և ժամանակակից վաճառասրահներ: Սակայն, այսօր տարածքային հնարավորություններն արդեն թույլ չէին տալիս այս վաճառասրահում ներկայանալու ամբողջական տեսականիով և առաջարկների բազմազանությամբ…
Բոլորին սիրով հրավիրում ենք կատարել հաճելի գնումներ նոր ձևաչափով ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐԻ հարմարավետ միջավայրում, որը գործում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրա-զվարճային համալիրում, հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 3, աշխ. ժամեր՝ 10:00-22:00:
Սիրով սպասում ենք ձեզ նաև ԶԻԳԶԱԳ-ի մյուս վաճառասրահներում՝
Սայաթ Նովա 20, հեռ. (+374) 10 54 27 57
Չարենցի 24, հեռ.` (+374) 10 57 02 09
Մաշտոցի 24, հեռ.` (+374) 10 53 76 75
«Զվարթնոց» օդանավակայան (շուրջօրյա), հեռ.` (+374) 060 37 37 17
Իսկ շուտով՝ նաև ՆՈՐ ձևաչափով ՆՈՐ ՎԱՃԱՌԱՍՐԱՀՈՒՄ:)…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինտերիերի դիզայնի մրցույթ
«Զիգզագ», «Ամերիաբանկ» և Սամսունգ ընկերությունները համատեղ հանդես են գալիս ինտերիերի դիզայնի մրցույթի հայտարարությամբ` «Ժամանակակից բիզնես միջավայր» անվան ներքո: Մրցույթը միտված է ստեղծելու գրավիչ, յուրօրինակ, հարմարավետ ու արդիական պայմաններով բիզնես միջավայր: Մրցույթի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել «Զիգզագ»-ի վաճառասրահներում Սամսունգ ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնի նախագիծ և Ամերիաբանկի ներքին վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի դիզայնի նախագիծ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտները կամ ուսանողները` միայնակ կամ խմբով (առավելագույնը` 4հոգի):
Մրցույթի արդյունքները գնահատելու համար սահմանված է 3 մրցանակ, որից 1-ին մրցանակը շնորհվում է Ամերիաբանկի կողմից մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին, իսկ 2-րդը՝ «Զիգզագ» և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին: Երրորդ մրցանակը շնորհվում է ամենաստեղծագործ աշխատանքի համար` երեք ընկերությունների համատեղ որոշմամբ:
Մրցույթին ներկայացված նախագծերը հնարավորություն ունեն միաժամանակ շահելու 2 մրցանակ: Միևնույն անձը կարող է միաժամանակ ստանալ 1-ին և 2-րդ մրցանակ, եթե հաղթող է ճանաչվել և Ամերիաբանկի հանձնաժողովի, և «Զիգզագ» ու Սամսունգ ընկերությունների հանձնաժողովի կողմից:
Դիզայնի նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2014 թվականի ապրիլի 30-ը:
Մրցույթի մասնակցության կարգի և պայմանների հետ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Sony SmartWatch 2-Ը ԶԻԳԶԱԳՈՒՄ
ՆՈՐՈՒՅԹ: Այժմ արդեն ԶԻԳԶԱԳԻ վաճառասրահներից կարող եք ձեռք բերել Sony SmartWatch 2–ը: Sony ապրանքանիշին բնորոշ դասական դիզայն, համատեղելիություն ժամանակակից Android ՕՀ-ի հետ, ջրակայունություն, մեծ թվով տարբեր հավելվածներ և մատչելի գին` Sony SmartWatch ձեռքի ժամացույցը կդառնա Ձեր սիրելի ուղեկիցն ու սմարթֆոնի անփոխարինելի աքսեսուարը:Համեցե՛ք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՆՈՐՈՒՅԹ ԶԻԳԶԱԳՈՒՄ
Այժմ մեր վաճառասրահներից կարող եք ձեռք բերել աշխարհում լայն ճանաչում գտած և սիրված Dolce Gusto սրճեփները: Espresso, Latte Macchiato, Cappuccino և այլ սուրճի սիրված տեսակները` դյուրին և արագ Ձեր խոհանոցում: Ընդամենը տեղադրելով նախընտրած սուրճի կապսուլան և սեղմելով կոճակը` կարող եք անգամ տանը վայելել սրճարանի ձեր սիրված սուրճը:
Համեղ սուրճ, գունեղ և հարմարավետ դիզայն` Dolce Gusto սրճեփը կլինի լավագույն նվերը Ձեր սիրելի կանանց գարնանային տոների առթիվ:
Մեզ մոտ կարող եք ձեռք բերել նաև Dolce Gusto սուրճի տեսականին:

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՏՈՆ ԶԻԳԶԱԳՈՒՄ
Գարնանամուտի երեք գեղեցիկ տոների՝ Տյառնընդառաջի, Սուրբ Վալենտինի օրվա և Երիտասարդների ու Սիրո բարեխոս՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Փետրվարի 12-ից 16-ը ԶԻԳԶԱԳ-ում կայացավ Սիրահարների Ակցիան:Բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում Զիգզագի վաճառասրահում իրենց ՍԻՐՈ յուրօրինակ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ գրի առան ցուցատախտակին, լուսանկարվեցին այդ գրառման հետ և համաձայնեցին, որ լուսանկարը տեղադրվի Զիգզագի Facebook-յան էջում, դարձան Սիրահարների Ակցիայի մասնակիցը՝ ստանալով 10% զեղչ գնումների համար և հնարավորություն՝ արժանանալու SONY սմարթֆոն, EnergySistem պլանշետ, Bosch սրճեփ մրցանակներից մեկին:
Քվեարկությունը կշարունակվի մինչև փետրվարի 23-ը, ժամը 22:00-ն: Շտապե՛ք, քվեարկեք Ձեր նախընտրած մասնակցի օգտին Facebook-յան էջում և տվեք հնարավորություն` շահելու 3 մրցանակներից մեկը:
Ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Panasonic NC-ZA1HTQ-ն ԶԻԳԶԱԳՈՒՄ
Այժմ արդեն ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներից կարող եք ձեռք բերել նոր Panasonic NC-ZA1HTQ սրճեփի մոդելը: Վերջինիս օգնությամբ կարող եք արագ և համեղ պատրաստել ձեր սիրելի սուրճի տեսակը` Espresso, Cappuccino, Latte macchiato, ինչպես նաև սովորական սուրճ: Կատարյալ դիզայն, անմոռանալի համ, վստահելի որակ` Ձեր խոհանոցում:
Շտապե՛ք ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներ` շահավետ և որակյալ գնումներ կատարելու:

Նոր հավաքածու Miele-ից
ՆՈՐՈՒՅԹ: Հրավիրում ենք բոլորին Չարենցի 24 հասցեում գտնվող ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահ, ուր կարող եք ձեռք բերել Miele ապրանքանիշի խոհանոցային ներկառուցվող տեխնիկայի Gen6000 նոր հավաքածուն: Վայելեք խոհանոցային սարքավորումները գերմանական բարձրակարգ կենցաղային տեխնիկա, ստանդարտ սարքավորումներ և ներկառուցվող խոհանոցներ արտադրող ընկերությունից։ Կատարեք շահավետ գնումներ ԶԻԳԶԱԳ-ից:

Sony Xperia Z Ultra-Ն ԶԻԳԶԱԳՈՒՄ
ՆՈՐՈՒՅԹ: Այժմ արդեն ԶԻԳԶԱԳ-ի վաճառասրահներից կարող եք ձեռք բերել Sony Xperia Z Ultra C6802/Black մոդելը` աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը` Full HD ձևաչափն աջակցող 6,4 դույմ էկրանով: Մեր վաճառասրահներում Ձեր տրամադրության տակ է Sony Xperia սմարթֆոնների ամբողջական հավաքածուն: Ընտրեք լավագույնը Ձեր և Ձեր մտերիմների համար:Համեցե՛ք ԶԻԳԶԱԳ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:

ԵԹԵՐՈՒՄ Է ԶԻԳԶԱԳ ՌԵՎՅՈՒՆ
Սիրով հիշեցնում ենք, որ, հետևելով ԶԻԳԶԱԳ ռեվյուին, Դուք կիմանաք ամենահետաքրքիրն ու օգտակարը տեխնիկայի աշխարհի վերջին նորույթների մասին: Ձեր տրամադրության տակ են մասնագիտացված ռեվյուները նոր ապրանքատեսակների վերաբերյալ, ապրանքների տեխնիկական կարևոր բնութագրերը և առանձնահատկությունները:Like-եք, հետևեք ու քննարկեք Ձեզ հետաքրքրող թեմաները մեզ հետ՝ ZIGZAG Review-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաև Youtube-ում:

«ԿԱՆԱՉ ՕՐ» ԶԻԳԶԱԳ-Ի ԵՎ BOSCH-Ի ԿՈՂՄԻՑ
Կարևորելով շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգությունը` ԶԻԳԶԱԳ ընկերությունը տոնեց «կանաչ» օրը: Bosch-ի և ԶԻԳԶԱԳ-ի համագործակցության արդյունքում N194 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Կանաչ օր» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակը երեխաներին Bosch-ի տեխնիկայից խնայողաբար օգտվելու հմտություններին ծանոթացնելն էր` բնական ռեսուրսները տնտեսելու և շրջակա միջավայրը պահպանելու համար: Միջոցառման առաջին մասում մրցանակաբաշխությունն էր. դահլիճում հանդիսավոր կերպով հայտարարվեցին «Մոլորակի ապագան` մեր աչքերով» նկարչական մրցույթի 10 մրցանակակիրները: Այնուհետև երեխաները բաժանվեցին 6 խմբի ու դպրոցի բակում կառուցեցին իրենց կանաչ տնակները: Այս ամենն ուղեկցվում էր DJ-ների մատուցած ուրախ երաժշտությամբ ու պարերով: Bosch-ի և ԶԻԳԶԱԳ-ի համատեղ ակցիան ոգևորվածություն ու հաճելի պահեր պարգևեց միջոցառման բոլոր մասնակիցներին:

ՆՈՐՈՒՅԹ. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ` ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐՈՒՄ
Նորույթ ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ-ում: Lego, Vtech, Revell, Klein, Hama. այժմ արդեն ԶԻԳԶԱԳ-ից կարող եք ձեռք բերել աշխարհի առաջատար ապրանքանիշերի խաղալիքները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե որքան կարևոր են հետաքրքիր ու ինքնատիպ խաղալիքները երեխաների բարձր տրամադրության ու անհատականության ձևավորման համար: Պարգևեք մանուկներին հաճելի պահեր` գնելով աշխարհում որակի առաջատար արտադրողների խաղալիքները: Ընտրեք լավագույնը Ձեր փոքրիկի համար:
Համեցե՛ք ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ` որակյալ և շահավետ գնումներ կատարելու:
Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից 22:00,
Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 3, հեռ. 060 461010:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի կողմից կազմակերպված «Մենք նվիրում ենք այս մեքենան» վիճակախաղի ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ: Հաջողակների թվում են նաև ԶԻԳԶԱԳԻ կողմից Հայաստանում ներկայացված անվանի ապրանքանիշերի կենցաղային և էլեկտրատեխնիկայի մրցանակների շահողները, ում ցանկանում ենք շահումների հաճելի և երկարամյա օգտագործում: ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐՈՒՄ ներկայացված է ավելի քան 4700 ապրանքատեսակ: Սիրով հրավիրում ենք բոլորին ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ՝ կատարելու շահավետ գնումներ, օգտվելու այստեղ գործող ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ, ԱԿՑԻԱՆԵՐԻ, ՆՎԵՐՆԵՐԻ հնարավորություններից, ինչպես նաև տեղում ապառիկ ձևակերպելու շահավետ պայմաններից և առաջարկներից:
ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐԻ աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 22:00, առանց հանգստյան օրերի:
Հասցե՝ Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 3, Դալմա Գարդեն Մոլ
Հեռ.՝ 060 46 10 10

ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐԸ ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆՈՒՄ
ԶԻԳԶԱԳ ընկերությունը սիրով հայտարարում է նոր վաճառասրահի բացման մասին: «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում ԶԻԳԶԱԳ-ը ներկայանում է Հայաստանում էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ամենամեծ՝ 2100 քմ առևտրային հարթակ ունեցող ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ վաճառասրահով:Աննախադեպ մեծ վաճառասրահում ԶԻԳԶԱԳ-ն առաջարկում է էլեկտրոնային սարքավորումների վաճառքի նոր ձևաչափ, նոր տեխնոլոգիաներ, նոր ապրանքատեսակներ և ապրանքանիշեր:
ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ-ում կարող եք շրջել ընդարձակ բաժիններով, շոշափել և փորձարկել նորովի ցուցադրված տեխնիկան և ժամանակակից միջավայրում վայելել հաճելի գնումներ կատարելու ողջ ընթացքը:
Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից 22:00,
Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 3, հեռ. 060 461010: